19-ամյա Յուրա Զալյանը՝ կարատեի Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր


Երևանում ավարտին մոտեցող ԵԱ-ի 60 կգ քաշայինների պայքարում Զալյանը բրոնզե մեդալի համար մենամարտում առավելության է հասել Կոսովոյի ներկայացուցչի նկատմամբ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։


 


Կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունն անցկացվում է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Մասնակցում է 54 երկրի շուրջ 1000 մարզիկ։


 


Հայաստանի հավաքականից ԵԱ-ի բրոնզե մեդալին ավելի վաղ արժանացել էր նաև Գոռ Ներսիսյանը:

Դիտումների քանակ10

Leave a Comment