Պիաստրին հաղթեց Ֆորմուլա 1-ի Իսպանիայի Գրան պրիի որակավորման փուլում

Բրիտանական «Մաքլարենի» ավստրալացի մրցարշավորդ Օսկար Պիաստրին հաղթել է Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնության իններորդ փուլի՝ Իսպանիայի Գրան պրիի որակավորման փուլում։ Մրցաշարը տեղի է ունենում Բարսելոնա-Կատալունիա մրցուղում։ Նրա թիմակիցը՝ բրիտանացի Լանդո Նորիսը, զբաղեցրել է երկրորդ տեղը։ Հոլանդացի Մաքս Վերստապենը (Red Bull) զբաղեցրել է երրորդ տեղը։

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլին

Հունիսի 8-ից 15-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կանցկացվի Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը։ Այս մասին հայտնել են Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից: Մրցմանը կմասնակցեն 73 երկրի ավելի քան 650 հրաձիգներ։ Հայաստանը մրցաշարում կներկայացնեն հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը։ Նրանք կմեկնեն մրցավայր հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։

Հրաձգության աշխարհի գավաթին Հայաստանը կներկայացնեն Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը

Հայաստանի հրաձգության ֆեդերացիայից հայտնում են՝ հունիսի 8-15-ը Գերմանիայի Մյունխեն քաղաքում կանցկացվի աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլը։ Մրցմանը կմասնակցեն 73 երկրի ավելի քան 650 հրաձիգներ։   Հայաստանը մրցաշարում կներկայացնեն հավաքականի անդամներ Բենիկ Խլղաթյանն ու Էլմիրա Կարապետյանը։ Նրանք կմեկնեն մրցավայր հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։ Դիտումների քանակ1

Երազանքը հասանելիության սահմաններում է․ Մարտինեսը՝ եզրափակչին ընդառաջ

Այսօր՝ մայիսի 31-ին, Մյունխենում կայանալիք Չեմպիոնների լիգայի Ինտեր-ՊՍԺ եզրափակչին ընդառաջ՝ ինչպիսի՞ զգացողություն կունենա Ինտերի հաղթանակի դեպքում հարցին, այսպես է արձագանքել Ինտերի ավագ, արգենտինացի Լաուտարո Մարտինեսը։ «Սա երազանք է, որը հասանելիության սահմաններում է։ Ես չեմ ուզում անգամ մտածել՝ արդյոք կհասնե՞մ այս նպատակին, որին բոլորս ենք ձգտում, եւ որը բավականին երկար ժամանակ է, ինչ բացակայում է Ինտերից։ … Read more

Հենրիխ Մխիթարյանը հայկական դրոշն ամբողջ աշխարհում կրում է. Յուրի Ջորկաեֆ

31 Մայիսի 2025, 20:00 Ֆրանսիացի լեգենդար ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը Չեմպիոնների լիգայի 2024-2025 մրցաշրջանի եզրափակչից առաջ կիսվել է էմոցիաներով։ «Այո, ճիշտ է։ Ե՛վ ՊՍԺ-ն, և՛ «Ինտեր»-ը անհավանական ճանապարհ են անցել և արժանի են եզրափակչին: Սա իմ «սրտի խաղն» է այն բանի համար, ինչ ես արել եմ խաղադաշտում, բայց ավելին՝ այն բանի համար, ինչ արել եմ խաղադաշտից … Read more

«Ռեալը» 10 միլիոն եվրո կվճարի «Լիվերպուլին», որպեսզի Ալեքսանդր-Առնոլդը մասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը

Մադրիդի «Ռեալը» 10 միլիոն եվրո կվճարի անգլիական «Լիվերպուլին», որպեսզի Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը կարողանա մասնակցել աշխարհի ակումբային առաջնությանը։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: 26-ամյա ֆուտբոլիստը 6 տարվա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ: Աշխարհի ակումբային առաջնությունը կայանալու է ԱՄՆ-ում հունիսի 15-ից հուլիսի 13-ը։

«Լիվերպուլի» չեմպիոնական շքերթի ժամանակ մարդկանց վրաերթի ենթարկած անձը կկանգնի դատարանի առաջ

«Լիվերպուլի» չեմպիոնական շքերթի ժամանակ հոծ բազմության մեջ ավտոմեքենայով մխրճված և մարդկանց վրաերթի ենթարկած անձը կկանգնի դատարանի առաջ։ Այս մասին հայտնում է Sky Sports-ը: Պատահարից տուժածների թիվը 79 է: 53-ամյա Փոլ Դոյլին մեղադրանք է առաջադրվել 7 կետով:

«Ինտերի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի եզրափակչին կկրեն սգп թևկապեր

Դիտում ՝ 21 463 Իտալական «Ինտերի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենի» հետ կանցկացնեն սգո թևկապերով՝ ի հիշատակ իտալական ակումբի նախկին սեփականատիրոջ և նախագահի՝ Էռնեստո Պելեգրինիի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) մամուլի ծառայությունը։ Պելեգրինին մահացել է 84 տարեկան հասակում։ Նա ձեռք էր բերել «Ինտերը» 1984 թվականին և 11 … Read more

Դի Մարիան վերադարձավ «Ռոսարիո Սենթրալ», որտեղ սկսել էր մարզական կարիերան

Արգենտինացի հարձակվող Անխել Դի Մարիան վերադարձավ «Ռոսարիո Սենթրալ», որտեղ սկսել էր մարզական կարիերան, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Պայմանագիրը մեկ տարվա համար է նախատեսված: 2022թ. աշխարհի չեմպիոնը Լիսաբոնի «Բենֆիկայից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է համալրել արգենտինական ակումբի կազմը, որտեղ խաղացել է 18 տարի առաջ: 37-ամյա ֆուտբոլիստը 2007 թվականին «Ռոսարիո Սենթրալից» տեղափոխվել էր «Բենֆիկա»: Հետագայում … Read more

Ժիրայր Շաղոյանը արժանացել է «YoHealth Ամսվա Սիրտ» մրցանակին

«Արարատ-Արմենիայի» հարձակվող Ժիրայր Շաղոյանը ստացել է «YoHealth Ամսվա Սիրտ» մրցանակը։ Այս մասին հաղորդում է Fastex Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը: Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստն ապրիլին մասնակցել է առաջնության 11 խաղի, խփել 5 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում: «Արարատ-Արմենիան» մրցաշրջանն ավարտել է 2-րդ տեղում: