Դի Մարիան վերադարձավ «Ռոսարիո Սենթրալ», որտեղ սկսել էր մարզական կարիերան

Արգենտինացի հարձակվող Անխել Դի Մարիան վերադարձավ «Ռոսարիո Սենթրալ», որտեղ սկսել էր մարզական կարիերան, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Պայմանագիրը մեկ տարվա համար է նախատեսված: 2022թ. աշխարհի չեմպիոնը Լիսաբոնի «Բենֆիկայից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում է համալրել արգենտինական ակումբի կազմը, որտեղ խաղացել է 18 տարի առաջ:

37-ամյա ֆուտբոլիստը 2007 թվականին «Ռոսարիո Սենթրալից» տեղափոխվել էր «Բենֆիկա»: Հետագայում արգենտինացին խաղացել էր նաև Մադրիդի «Ռեալում», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում», ֆրանսիական ՊՍԺ-ում և Թուրինի «Յուվենտուսում», այնուհետև վերադարձել էր «Բենֆիկա»:

Leave a Comment