Ժիրայր Շաղոյանը արժանացել է «YoHealth Ամսվա Սիրտ» մրցանակին

«Արարատ-Արմենիայի» հարձակվող Ժիրայր Շաղոյանը ստացել է «YoHealth Ամսվա Սիրտ» մրցանակը։ Այս մասին հաղորդում է Fastex Պրեմիեր լիգայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի ազգային հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստն ապրիլին մասնակցել է առաջնության 11 խաղի, խփել 5 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում:

«Արարատ-Արմենիան» մրցաշրջանն ավարտել է 2-րդ տեղում:

Leave a Comment