«Մանչեսթեր Սիթին» ավարտին է հասցրել 75 միլիոն եվրոյի գործարքը

«Մանչեսթեր Սիթին» ավարտին է հասցրել «Բորնմութի» եզրային հարձակվող Անտուան Սեմենյոյի հետ կապված գործարքը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Կողմերը վերջնական համաձայնության են հասել. «Մանչեսթեր Սիթին» կվճարի 75 միլիոն եվրո, իսկ Սեմենյոյի շաբաթական աշխատավարձը կկազմի 150 հազար ֆունտ ստեռլինգ: Սեմենյոն ԱՊԼ-ում այս մրցաշրջանում անցկացրել է 19 խաղ, խփել 9 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում:

«Բորուսիայում» ընդամենը 16 րոպե անցկացրած ֆուտբոլիստը տեղափոխվել է «Հոֆենհայմ»

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Քոուլ Քեմփբելը վարձավճարով տեղափոխվել է «Հոֆենհայմ», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: «Բորուսիայի» գլխավոր թիմում ընդամենը 16 րոպե խաղադաշտում անցկացրած ֆուտբոլիստը մինչև մրցաշրջանի ավարտը հանդես կգա «Հոֆենհայմում», որն ամռանը կարող է 10 միլիոն եվրոյով ձեռք բերել նրա արդեն տրանսֆերային իրավունքը:

Փեդի Փիմբլեթը քննադատել է Արման Ծառուկյանին

UFC-ի մարտիկ Փեդի Փիմբլեթը յութուբյան իր ալիքում տեսանյութ է հրապարակել` քննադատելով թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանին։ «Հուկերը քիչ մնաց հաղթեր նրան, ինչը ցույց տվեց, թե որքան թույլ է Արմանի գրեփլինգը։ Նա ուժեղ է ըմբշամարտի առումով, բայց ինձ չի կարող կանգնեցնել։ Նա հաղթել է Դարիուշին, որը գրեթե 48 տարեկան է։ Շատերը համաձայն չեն, … Read more

Ամորիմը հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից

Ռուբեն Ամորիմը հեռացվել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին պաշտոնապես հայտնել է ակումբի պաշտոնական կայքը։ Մանչեսթերյան ակումբը պորտուգալացու գլխավորությամբ հանդես էր գալիս 2024թ. նոյեմբերից, 63 խաղում տարել է 25 հաղթանակ, գրանցել 15 ոչ-ոքի, կրել 23 պարտություն։ Գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Դարեն Ֆլեթչերը։

Ես իրականացրի իմ երազանքը․ Սելարայանը հանդիպել է Մեսիի հետ ու նրան անվանական մարզաշապիկ նվիրել

Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը սոցցանցերում լուսանկարներ է հրապարակել` հայտնելով «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Լիոնել Մեսսիի հետ հանդիպելու մասին։ «Ես իրականացրի իմ երազանքը. հանդիպեցի լավագույններից լավագույնին: Շնորհակալություն, Լեո, որ ժամանակ գտար՝ քո տանն ինձ ընդունելու, զրուցելու և իմ սիրելի «Բելգրանոյի» մարզաշապիկը ստանալու համար: Այս պահը երբեք չեմ մոռանա։ Ամենից առաջ ցանկանում եմ շնորհակալություն … Read more

Ավելի քան 25 հազար երեխա մասնակցել է վարչապետի գավաթի մրցաշարերին

Հաշվետու մամուլի ասուլիսում անդրադառնալով սպորտի ոլորտում իրականացված աշխատանքներին՝ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, որ բոլոր երեխաները զբաղվեն սպորտով, և ֆիզիկական առողջ ակտիվությունը դառնա ապրելակերպի մաս։ Այս համատեքստում խաղային մարզաձևերի զարգացման քաղաքականության շրջանակում Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախորդ տարի դպրոցականների շրջանում անցկացված երկու նոր մրցաշարերը՝ Վոլեյբոլի և Բասկետբոլի լիգաները։ ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ … Read more

Որքա՞ն գումար են վաստակել ուժեղագույն շախմատիստները 2025 թվականին. Լեւոն Արոնյանը 3-րդն է

Հունվար 07,2026 19:20 Chess.com-ը հրապարակել է այն շախմատիստների անունները, որոնք ամբողջ 2025 թվականի ընթացքում ընդհանուր առմամբ վաստակել են $ 100 հազարից ավելի գումար։ Տղամարդկանց ցուցակում տեղ են գտել 26 գրոսմայստերներ։ Լեւոն Արոնյանը երրորդն է։ Ահա առաջատարների 10-յակը։ Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)՝ $ 1 455 276, Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)՝ 889 598, Լեւոն Արոնյան (ԱՄՆ)՝ 751 881, Հիկարու … Read more

Կարեն Խաչանովը ցանկանում է մասնակցել Լոս-Անջելեսի օլիմպիական խաղերին

Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը հայտարարել է, որ ցանկանում է մասնակցել 2028 թվականին Լոս-Անջելեսում կայանալիք ամառային օլիմպիական խաղերին։ «Ես միշտ ասել եմ, որ ինձ համար առաջնային են օլիմպիական խաղերը եւ Դեւիսի գավաթը։ Թիմային մրցաշարերը, որոնց մենք չենք մասնակցում 2021 թվականից, նույնպես ինձ համար կարեւոր են։ Ըստ էության, մենք գործող չեմպիոնն ենք։ Դրա համար կցանկանայի կրկին … Read more

Աֆրիկայի ազգերի գավաթի քառորդ եզրափակչի բոլոր զույգերը

Կոտ դ’Իվուարի հավաքականն Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի վերջին մասնակիցն է։ Մրցաշարի տիտղոսի գործող դափնեկիրը 1/8 եզրափակչում 3-0 հաշվով հաղթել է Բուրկինա Ֆասոյի ընտրանուն։ Քառրոդ եզրափակչում կհանդիպեն հետևյալ զույգերը. Մալի – Սենեգալ` հունվարի 9Կամերուն – Մարոկկո` հունվարի 9Ալժիր – Նիգերիա` հունվարի 10Եգիպտոս – Կոտ դ’Իվուար` հունվարի 10