Դանիիլ Սարկսյանը դուրս է եկել մենախաղի քառորդ եզրափակիչ. ITF-ի M15

Քուվեյթի Զահրա քաղաքում ընթացող ITF-ի M15 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Դանիիլ Սարկսյանը դուրս է եկել մենախաղի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ֆրանսիացի Կոնստանտին Բիտուն Կուզմինի հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի Թենիսի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Զուգախաղում Սարկսյանը Մոնակոն ներկայացնող Ռոկկո Պյատիի հետ դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ նրանք կմրցեն ֆրանսիացի և ուզբեկ թենիսիստների հետ։

Սաբալենկայից միավոր է հանվել Australian Open-ի կիսաեզրափակչում՝ չափազանց բարձր ձայներ արձակելու համար

Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) կանանց մենախաղի կիսաեզրափակչում արտառոց միջադեպ է գրանցվել աշխարհի առաջին ռակետ, բելառուս Արինա Սաբալենկայի և ուկրաինուհի Էլինա Սվիտոլինայի հանդիպման ժամանակ։ Բելառուս թենիսիստուհին հանդիպման ընթացքում մրցավարի կողմից տուգանվել է մեկ միավորով՝ մրցակցին խանգարող չափազանց բարձր ձայներ արձակելու պատճառով։ Միջադեպը տեղի է ունեցել մեկնարկային սեթում՝ 1:2 հաշվի ժամանակ, երբ մատուցում էր Սվիտոլինան։ Հանդիպումը … Read more

Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդայի» հետ դուրս է եկել Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ

30 հունվարի 2026 – 17:48 AMT PanARMENIAN.Net – Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում սերբական «Ցրվենա Զվեզդան» Բելգրադում ընդունել է իսպանական «Սելտային»։ Հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ «Ցրվենա Զվեզդան» հավաքել է 14 միավոր, զբաղեցրել 15-րդ հորիզոնականը և ապահովել անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր։ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնարկային կազմում դուրս է եկել խաղադաշտ և փոխարինվել … Read more

Թիկնիզյանի «Ցրվենա Զվեզդան» կհանդիպի «Լիլի» հետ․ ԵԼ անցումային փլեյ-օֆֆի վիճակահանությունը

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացել է նաև Եվրոպա լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։ Լիգայի փուլում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս են եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը անցումային փլեյ-օֆֆում կպայքարեն մնացած 8 ուղեգրերի համար։ Վիճակահանության արդյունքում ձևավորվել են հետևյալ 8 զույգերը․ ՊԱՕԿ – «Սելտա»«Լիլ» – «Ցրվենա Զվեզդա»«Պանատինաիկոս» – «Վիկտորիա Պլզեն»«Ֆեներբախչե» – … Read more

Եվրոպայի լիգայի ֆավորիտները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

Opta-յի սուպերհամակարգիչը ընդհանուր փուլի ավարտից հետո ներկայացրել է Եվրոպայի լիգայի ֆավորիտներին։ Առաջին տեղում է անգլիական «Աստոն Վիլան»։ Իսպանացի Ունաի Էմերիի թիմի հաղթանակի հավանականությունը գնահատվում է 44 տոկոս։ Երկրորդ տեղում է իտալական «Ռոման», երրորդ տեղում է ֆրանսիական «Լիոնը»։ 1.«Աստոն Վիլա»՝ 44 տոկոս2.«Ռոման»՝ 10,1 տոկոս3.«Պորտու»՝ 9,3 տոկոս4.«Լիոն»՝ 7,5 տոկոս5.«Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 5,3 տոկոս6.«Շտուտգարտ»՝ 4,3 տոկոս7.«Բրագա»՝ 3,5 տոկոս8.«Բետիս»՝ 3,3 … Read more

Չեմպիոնների լիգան նոր ձևաչափով հրաշալի է․ Ֆլիկ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը դրական է գնահատել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նոր ձեւաչափը։ «Չեմպիոնների լիգան նոր ձեւաչափով պարզապես հրաշալի է։ Անգլիական 5 թիմ հայտնվեց լավագույն ութնյակում։ Այնպես որ, հասկանում եք, թե ինչքան կարեւոր էր հաղթանակը վերջին տուրում և 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճելը։ Ես կենտրոնացած եմ միայն իմ թիմի և լավագույն ութ թիմերի … Read more

18-ամյա եգիպտացին կհամալրի «Բարսելոնայի» շարքերը

Եգիպտոսը ներկայացնող «Ալ-Ահլիի» հարձակվող Համզա Աբդելքարիմը մոտ ժամանակներս պաշտոնապես կհամալրի «Բարսելոնայի» շարքերը։ Տտրանսֆերի մասին լուրերը շրջանառվում էին դեռևս անցած շաբաթ, իսկ այժմ գործարքի կայացումը հաստատել է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ «Բարսելոնան» համաձայնեցրել է 18-ամյա ֆուտբոլիստի վարձակալությունը՝ պայմանագրում ներառելով տրանսֆերի հետագա գնման հնարավորություն։ Խոստումնալից եգիպտացին նախնական փուլում փորձ կհավաքի և հանդես կգա երկրորդ թիմի կազմում (Barça … Read more

Տրուբինը՝ Չեմպիոնների լիգայում «Ռեալին» գոլ խփած առաջին դարպասապահն է

«Բենֆիկայի» ուկրաինացի դարպասապահ Անատոլի Տրուբինը դարձել է առաջին դարպասապահը, ում հաջողվել է եվրագավաթային մրցաշարերում գրավել Մադրիդի «Ռեալի» դարպասը: Այս մասին հայտնում է Opta-ն։ Չեմպիոնների լիգայի վերջին տուրի Մադրիդի «Ռեալի» հետ խաղում Տրուբինը աչքի է ընկել հանդիպման 98-րդ րոպեին (2:4) և օգնել թիմին դուրս գալ փլեյ-օֆֆ։ Նախկինում Չեմպիոնների լիգայում դարպասապահներից գոլերի հեղինակ են դարձել՝ Իվան Պրովեդելը … Read more

ՉԼ շաբաթվա լավագույն խաղացողը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի մրցաշարի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի համար քվեարկությունը։ Հաղթող է ճանաչվել Լիսաբոնի «Բենֆիկայի» նորվեգացի եզրային հարձակվող Անդրեաս Շյոլդերուպը։ 21-ամյա ֆուտբոլիստը երկու գոլ է խփել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։ Լիսաբոնյան ակումբը հաղթել էր 4:2 հաշվով։ Քվեարկության արդյունքում Շյոլդերուպը գերազանցել է «Չելսիի» հարձակվող Ժոաու Պեդրուին (դուբլ՝ «Նապոլիի» դեմ խաղում՝ … Read more

Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ում հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմերի վարկանիշը

Opta-ի մասնագետները սուպերհամակարգչի միջոցով կրկին հաշվարկել են թիմերի՝ 2025/26 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունները։ Ըստ հաշվարկների՝ լիգայի փուլի վերջին տուրից հետո «Արսենալը» շարունակում է պահպանել մրցաշարում հաղթելու ամենամեծ շանսերը։ Լոնդոնցիների հաղթանակի հավանականությունը կազմում է 29.8 տոկոս։ Իդեպ «Արսենալը» երբեք չի հաղթել Չեմպիոնների լիգայում։ Երկրորդ տեղում է Մյունխենի «Բավարիան»՝ հաղթանակի 14.9 տոկոս հավանականությամբ։ Եռյակը եզրափակում է … Read more