30 հունվարի 2026 – 17:48 AMT
PanARMENIAN.Net – Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում սերբական «Ցրվենա Զվեզդան» Բելգրադում ընդունել է իսպանական «Սելտային»։ Հանդիպումն ավարտվել է 1։1 հաշվով։ «Ցրվենա Զվեզդան» հավաքել է 14 միավոր, զբաղեցրել 15-րդ հորիզոնականը և ապահովել անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր։
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը մեկնարկային կազմում դուրս է եկել խաղադաշտ և փոխարինվել է 50-րդ րոպեին, հայտնում է Factor.am-ը:
Իսպանական ակումբը հանդիպման հաշիվը բացել է 88-րդ րոպեին, սակայն ընդամենը մեկ րոպե անց սերբական թիմը վերականգնել է հավասարությունը՝ խփելով պատասխան գոլը։
Խաղին ներկա է գտնվել նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։
«Սելտան» 13 միավորով եզրափակել է 16-րդ տեղում և նույնպես մասնակցություն կունենա փլեյ-օֆֆ փուլում։