Չեմպիոնների լիգան նոր ձևաչափով հրաշալի է․ Ֆլիկ

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը դրական է գնահատել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նոր ձեւաչափը։

«Չեմպիոնների լիգան նոր ձեւաչափով պարզապես հրաշալի է։ Անգլիական 5 թիմ հայտնվեց լավագույն ութնյակում։ Այնպես որ, հասկանում եք, թե ինչքան կարեւոր էր հաղթանակը վերջին տուրում և 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճելը։

Ես կենտրոնացած եմ միայն իմ թիմի և լավագույն ութ թիմերի մեջ լինելու վրա»,- Ֆլիկի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ն։

Վերջին տուրում «Բարսելոնան» 4:1 հաշվով հաղթել էր դանիական «Կոպենհագենին», 16 միավորով գրավել 5-րդ տեղը և ուղիղ դուրս եկել 1/8 եզրափակիչ։

Leave a Comment