«Բենֆիկայի» ուկրաինացի դարպասապահ Անատոլի Տրուբինը դարձել է առաջին դարպասապահը, ում հաջողվել է եվրագավաթային մրցաշարերում գրավել Մադրիդի «Ռեալի» դարպասը: Այս մասին հայտնում է Opta-ն։
Չեմպիոնների լիգայի վերջին տուրի Մադրիդի «Ռեալի» հետ խաղում Տրուբինը աչքի է ընկել հանդիպման 98-րդ րոպեին (2:4) և օգնել թիմին դուրս գալ փլեյ-օֆֆ։
Նախկինում Չեմպիոնների լիգայում դարպասապահներից գոլերի հեղինակ են դարձել՝ Իվան Պրովեդելը («Լացիո», 2023 թ.), Վինսենթ Էնիաման («Հապոել» Թել Ավիվ, 2010 թ.), Սինան Բոլատը («Ստանդարտ», 2009 թ.), Հանս-Յորգ Բուտին՝ («Բավարիա» 2009 թ.)։