Դանիիլ Սարկսյանը դուրս է եկել մենախաղի քառորդ եզրափակիչ. ITF-ի M15

Քուվեյթի Զահրա քաղաքում ընթացող ITF-ի M15 մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Դանիիլ Սարկսյանը դուրս է եկել մենախաղի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի ֆրանսիացի Կոնստանտին Բիտուն Կուզմինի հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի Թենիսի Ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Զուգախաղում Սարկսյանը Մոնակոն ներկայացնող Ռոկկո Պյատիի հետ դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ նրանք կմրցեն ֆրանսիացի և ուզբեկ թենիսիստների հետ։

Leave a Comment