Սուպերհամակարգիչը թարմացրել է ՉԼ-ում հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմերի վարկանիշը

Opta-ի մասնագետները սուպերհամակարգչի միջոցով կրկին հաշվարկել են թիմերի՝ 2025/26 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում հաղթելու հնարավորությունները։

Ըստ հաշվարկների՝ լիգայի փուլի վերջին տուրից հետո «Արսենալը» շարունակում է պահպանել մրցաշարում հաղթելու ամենամեծ շանսերը։ Լոնդոնցիների հաղթանակի հավանականությունը կազմում է 29.8 տոկոս։ Իդեպ «Արսենալը» երբեք չի հաղթել Չեմպիոնների լիգայում։

Երկրորդ տեղում է Մյունխենի «Բավարիան»՝ հաղթանակի 14.9 տոկոս հավանականությամբ։ Եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Սիթին»՝ 10.5 տոկոս հավանականությամբ։

Տասնյակում են նաև «Լիվերպուլը» (8.9 տոկոս), «Չելսին» (7.5 տոկոս), «Բարսելոնան» (7 տոկոս), ՊՍԺ-ն (5.1 տոկոս), «Նյուքասլը» (3.2 տոկոս), «Ինտերը» (2.7 տոկոս) և «Սպորտինգը» (2.3 տոկոս)։ Մադրիդի «Ռեալը» 12-րդն է 1.9 տոկոս հավանականությամբ։

Leave a Comment