ՉԼ շաբաթվա լավագույն խաղացողը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում ավարտվել է Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի մրցաշարի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի համար քվեարկությունը։ Հաղթող է ճանաչվել Լիսաբոնի «Բենֆիկայի» նորվեգացի եզրային հարձակվող Անդրեաս Շյոլդերուպը։

21-ամյա ֆուտբոլիստը երկու գոլ է խփել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում։ Լիսաբոնյան ակումբը հաղթել էր 4:2 հաշվով։

Քվեարկության արդյունքում Շյոլդերուպը գերազանցել է «Չելսիի» հարձակվող Ժոաու Պեդրուին (դուբլ՝ «Նապոլիի» դեմ խաղում՝ 3-2), «Բայերի» կիսապաշտպան Մալիկ Թիլմանին (դուբլ՝ «Վիլյառեալի» դեմ խաղում՝ 3-0) և «Լիվերպուլի» կիսապաշտպան Ալեքսիս Մակ Ալիստերին (դուբլ՝ «Քարաբաղի» դեմ խաղում՝ 6-0)։

Թեգեր: Ալեքսիս Մակ Ալիստ

Leave a Comment