Գուցե «Բարսելոնան» գլխավորեմ 15 տարի հետո․ Ինիեստա

«Բարսելոնայի» լեգենդար նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան հայտարարել է, որ իր գլխավոր նպատակը մարզչական կարիերա սկսելն է։ Իսպանացին անդրադարձել է հարազատ ակումբ վերադառնալու հնարավորությանը՝ նշելով, որ դա կարող է տեղի ունենալ բավականին ուշ։ «Այս պահին իմ մոտիվացիան մարզիչ դառնալն է։ Ես այժմ գտնվում եմ այդ գործընթացի մեջ․ դա այն է, ինչով կցանկանայի զբաղվել, և կփորձեմ հնարավորինս … Read more

Իսպանիայի գավաթ. հայտնի են կիսաեզրափակչի զույգերը

Սպորտ 6 Փետրվար, 2026 17:32 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Այսօր` փետրվարի 6-ին կայացավ Իսպանիայի գավաթի («Կոպա դել Ռեյ») 2025/26 մրցաշրջանի կիսաեզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել են հետևյալ մրցակցային զույգերը.  «Ատլետիկո» (Մադրիդ) — «Բարսելոնա»  «Ատլետիկ» (Բիլբաո) — … Read more

Մեսսին որոշել է անպայման վերադառնալ «Բարսելոնա»․ Marca

Սպորտ 6 Փետրվար, 2026 0:07 Լիոնել Մեսսին լքեց «Բարսելոնան» 2021 թվականին։ Հրաժեշտի մամուլի ասուլիսի ժամանակ արգենտինացին չէր կարողանում զսպել արցունքները, սակայն ակումբի ֆինանսական ծանր դրությունն անհնարին դարձրեց նոր պայմանագրի կնքումը, և «կապտանռնագույնները» ստիպված եղան բաժանվել իրենց լեգենդից։ Ինչպես հաղորդում է The Touchline-ը՝ հղում անելով Marca … Read more

«Նոան» զիջել է «Ռոստովին», մրցակիցների կազմում աչքի է ընկել Բայրամյանը

Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» շարունակում է ձմեռային ուսումնամարզական հավաքը Արաբական Միացյալ Էմիրություններում։ Հերթական ստուգողական հանդիպմանը երևանյան ակումբը մրցեցլ է ռուսական «Ռոստովի» հետ և պարտություն կրել 0։3 հաշվով։ Իդեպ գնդակներից մեկը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։ ​Սա «Նոայի» երկրորդ անընդմեջ պարտությունն էր ընկերական խաղերում․ նախորդ մրցավեճում թիմը 0։2 հաշվով զիջել էր մոսկովյան «Լոկոմոտիվին»։ Այս … Read more

72-ամյա Կարեն Գրիգորյանը՝ Թուրքմենստանի շախմատի առաջնության ամենատարեց մասնակից

05 Փետրվարի 2026, 23:20 Աշխաբադում մեկնարկել է տարվա գլխավոր շախմատային իրադարձությունը՝ Թուրքմենստանի առաջնության Բարձրագույն լիգան, որը կշարունակվի մինչև փետրվարի 11-ը։ Մասնակիցների միջին տարիքը 27 է, իսկ ամենատարեցը՝ 72-ամյա Կարեն Գրիգորյանն է, որը շարունակում է պայքարը շախմատային թագի համար։

«Ինտերի» նման ակումբում ամբիցիան անհրաժեշտություն է, բայց այն չպետք է վերածվի մոլուցքի. Կիվու

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի` «Ինտեր» -«Տորինո» հանդիպման ավարտից հետո միլանյան թիմի գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ամփոփել է խաղը և խոսել թիմի երիտասարդ ֆուտբոլիստների ու առաջիկա ծրագրերի մասին։ «Առաջ ենք շարժվում վստահությամբ՝ գիտակցելով, որ միշտ էլ կատարելագործվելու տեղ կա»,- ասել է Կիվուն։ Խոսելով մրցաշրջանի խիտ գրաֆիկի և ակումբի նպատակների մասին՝ Կիվուն ընդգծել է. «Ինձ երբեք … Read more

Սպերցյանը գնահատել է Ծառուկյանի հնարավորությունները UFC-ում

«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «РБ Спорт»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ ուշադրությամբ հետևում է UFC-ի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի կարիերային։ Փետրվարի 3-ին Արման Ծառուկյանը Աբու Դաբիում ներկա է գտնվել Winline Ձմեռային գավաթի առաջին տուրի շրջանակներում կայացած «Կրասնոդար» – ԲԿՄԱ հանդիպմանը։ Խաղի հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 2:2 հաշվով, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ … Read more

«Ինտերը» մտադիր չէ բաժանվել Մխիթարյանից

«Ինտերը» դիտարկում է Հենրիխ Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։ Հայ ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է այս տարվա հունիսին: Թեև կողմերը դեռ պաշտոնական բանակցություններ չեն սկսել, աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը փոխել է դիրքորոշումը և մտադիր չէ բաժանվել վետերան կիսապաշտպանից։ 37-ամյա Մխիթարյանը թիմի այն հինգ առանցքային խաղացողներից է, որոնց պայմանագրի ժամկետը … Read more

Բասկետբոլիստ Դանիել Կիրակոսյանը ռեկորդ է սահմանել Հայաստանի առաջնությունում

05 Փետրվարի 2026, 20:50 20-ամյա բասկետբոլիստ Դանիել Կիրակոսյանը պատմական ռեկորդ է սահմանել Հայաստանի բասկետբոլի առաջնությունում՝ մեկ խաղում վաստակելով 84 միավոր։ Ռուսաստանի Սուպերլիգայի «Տեմպ-ՍՈՒՄԶ» ակումբից վերջերս Երևանի «Ուրարտու» տեղափոխված Կիրակոսյանը «ԲԿՄԱ»-ի կազմում «US Titans»-ի դեմ խաղում գրանցել է տպավորիչ թրիփլ-դաբլ՝ 84 միավոր, 14 անդրադարձ և 10 գոլային փոխանցում։ Հանդիպումն ավարտվել է 160:102 հաշվով՝ հօգուտ «ԲԿՄԱ»-ի։ Կիրակոսյանը … Read more

Ռոնալդուն մտադիր է դադարեցնել գործադուլը

«Ալ-Նասրի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ։ Sky Sports-ի փոխանցմամբ՝ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը պատրաստվում է մասնակցել Սաուդյան Պրո լիգայի «Ալ-Իթիհադի» դեմ առանցքային հանդիպմանը։ Հիշեցնենք, որ Ռոնալդուն բաց էր թողել «Ալ-Ռիյադի» դեմ դերբին՝ դժգոհություն հայտնելով տրանսֆերային քաղաքականությունից և ֆինանսական միջոցների բաշխումից։ Ըստ աղբյուրի՝ պորտուգալացու զայրույթի պատճառը Կարիմ Բենզեմայի … Read more