«Ինտերի» նման ակումբում ամբիցիան անհրաժեշտություն է, բայց այն չպետք է վերածվի մոլուցքի. Կիվու

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի` «Ինտեր» -«Տորինո» հանդիպման ավարտից հետո միլանյան թիմի գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ամփոփել է խաղը և խոսել թիմի երիտասարդ ֆուտբոլիստների ու առաջիկա ծրագրերի մասին։

«Առաջ ենք շարժվում վստահությամբ՝ գիտակցելով, որ միշտ էլ կատարելագործվելու տեղ կա»,- ասել է Կիվուն։

Խոսելով մրցաշրջանի խիտ գրաֆիկի և ակումբի նպատակների մասին՝ Կիվուն ընդգծել է.

«Ինձ երբեք չի անհանգստացնում խաղերի առատությունը, ես սիրում եմ այս գրաֆիկը։ «Ինտերի» նման ակումբում ամբիցիան անհրաժեշտություն է, բայց այն չպետք է վերածվի մոլուցքի։ Այն ծնում է սպասելիքներ, իսկ սպասելիքները՝ հիասթափություն։ Մենք շարժվում ենք քայլ առ քայլ՝ աշխատելով միշտ պատրաստ լինել»,-ասել է մարզիչը:

Leave a Comment