«Ինտերը» դիտարկում է Հենրիխ Մխիթարյանին նոր պայմանագիր առաջարկելու տարբերակը։ Այս մասին հայտնում է Calciomercato-ն։
Հայ ֆուտբոլիստի գործող համաձայնագրի ժամկետն ավարտվում է այս տարվա հունիսին: Թեև կողմերը դեռ պաշտոնական բանակցություններ չեն սկսել, աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբի ղեկավարությունը փոխել է դիրքորոշումը և մտադիր չէ բաժանվել վետերան կիսապաշտպանից։
37-ամյա Մխիթարյանը թիմի այն հինգ առանցքային խաղացողներից է, որոնց պայմանագրի ժամկետը սպառվում է մրցաշրջանի վերջում։
Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուն շարունակում է վստահել Հայաստանի հավաքականի նախկին ավագին։ Չնայած տարիքին՝ Մխիթարյանը մնում է թիմի կարևորագույն օղակներից մեկը։