Ռոնալդուն մտադիր է դադարեցնել գործադուլը

«Ալ-Նասրի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտ։ Sky Sports-ի փոխանցմամբ՝ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը պատրաստվում է մասնակցել Սաուդյան Պրո լիգայի «Ալ-Իթիհադի» դեմ առանցքային հանդիպմանը։

Հիշեցնենք, որ Ռոնալդուն բաց էր թողել «Ալ-Ռիյադի» դեմ դերբին՝ դժգոհություն հայտնելով տրանսֆերային քաղաքականությունից և ֆինանսական միջոցների բաշխումից։ Ըստ աղբյուրի՝ պորտուգալացու զայրույթի պատճառը Կարիմ Բենզեմայի տեղափոխությունն էր «Ալ-Իթիհադից» «Ալ-Հիլալ», ինչին ինքը՝ Ռոնալդուն, կտրականապես դեմ էր։

Leave a Comment