Գուցե «Բարսելոնան» գլխավորեմ 15 տարի հետո․ Ինիեստա

«Բարսելոնայի» լեգենդար նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստան հայտարարել է, որ իր գլխավոր նպատակը մարզչական կարիերա սկսելն է։ Իսպանացին անդրադարձել է հարազատ ակումբ վերադառնալու հնարավորությանը՝ նշելով, որ դա կարող է տեղի ունենալ բավականին ուշ։

«Այս պահին իմ մոտիվացիան մարզիչ դառնալն է։ Ես այժմ գտնվում եմ այդ գործընթացի մեջ․ դա այն է, ինչով կցանկանայի զբաղվել, և կփորձեմ հնարավորինս լավ պատրաստվել։ Հաշվի առնելով տարիքս՝ գուցե «Բարսելոնան» գլխավորեմ 15 տարի հետո։ Ես երկարաժամկետ պլաններ չեմ կազմում, պարզապես այժմ զբաղված եմ մարզչական արտոնագիր ստանալով», – ասել է Ինիեստան Cadena SER-ի հետ զրույցում։

Leave a Comment