Իսպանիայի գավաթ. հայտնի են կիսաեզրափակչի զույգերը



Սպորտ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր` փետրվարի 6-ին կայացավ Իսպանիայի գավաթի («Կոպա դել Ռեյ») 2025/26 մրցաշրջանի կիսաեզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել են հետևյալ մրցակցային զույգերը.

  •  «Ատլետիկո» (Մադրիդ) — «Բարսելոնա»
  •  «Ատլետիկ» (Բիլբաո) — «Ռեալ Սոսյեդադ»

Կիսաեզրափակչի առաջին հանդիպումները կանցկացվեն փետրվարի 10-ից 12-ն ընկած ժամանակահատվածում, իսկ պատասխան խաղերը նախատեսված են մարտի 3-ից 5-ը։

Մրցաշարի գործող գավաթակիրը «Բարսելոնան» է։ Նախորդ խաղարկության եզրափակչում կատալոնական ակումբը դրամատիկ պայքարում՝ լրացուցիչ ժամանակում, 3-2 հաշվով առավելության էր հասել Մադրիդի «Ռեալի» նկատմամբ։

«Բարսելոնան» նաև մրցաշարի պատմության ամենատիտղոսակիր ակումբն է՝ իր ակտիվում ունենալով 32 գավաթ։ Այս ցուցանիշով երկրորդ տեղում Բիլբաոյի «Ատլետիկն» է (24 տիտղոս), իսկ լավագույն եռյակը եզրափակում է «Ռեալը» (20 տիտղոս)։



Հետևեք մեզ՝ այստեղ





Leave a Comment