Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» շարունակում է ձմեռային ուսումնամարզական հավաքը Արաբական Միացյալ Էմիրություններում։
Հերթական ստուգողական հանդիպմանը երևանյան ակումբը մրցեցլ է ռուսական «Ռոստովի» հետ և պարտություն կրել 0։3 հաշվով։ Իդեպ գնդակներից մեկը խփել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը։
Սա «Նոայի» երկրորդ անընդմեջ պարտությունն էր ընկերական խաղերում․ նախորդ մրցավեճում թիմը 0։2 հաշվով զիջել էր մոսկովյան «Լոկոմոտիվին»։
Այս հանդիպումները նախապատրաստական են Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆի համար։ Փետրվարի 19-ին «Նոան» Երևանում ուժերը կչափի հոլանդական «ԱԶ Ալկմարի» հետ։