«Հաջողությունը սկսվում է հենց այստեղից». Ժաննա Անդրեասյանը մասնակցել է ծանրամարտի Հայաստանի առաջնության բացմանը

Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում այսօր տեղի է ունեցել ծանրամարտի Հայաստանի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ և հյուրեր։ Այս մասին հայտնել են ՀՀ ԿԳՄՍՆ-ից: Ողջունելով … Read more

ՈւԵՖԱ-ի կոնգրեսում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում այս րոպեներին ընթացող ՈւԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ հարգել են լեգենդար խորհրդահայ ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հիշատակը։ ​ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Սիմոնյանին և ֆուտբոլային ևս չորս գործիչների, ովքեր կյանքից հեռացել են կազմակերպության նախորդ կոնգրեսից (2025 թ. ապրիլ) հետո։ ​Հիշեցնենք, որ Նիկիտա Սիմոնյանը մահացել է 2025 թվականի … Read more

UFC-ի լեգենդը նշել է Թոփուրիայի և Ծառուկյանի միջև հավանական մենամարտի ֆավորիտին

UFC-ի նախկին չեմպիոն Դեմետրիուս Ջոնսոնն անդրադարձել է թեթև քաշային կարգի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի մասնագիտական որակներին՝ բարձր գնահատելով վերջինիս ֆիզիկական պատրաստվածությունն ու մարտավարական հմտությունները։ Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում Ջոնսոնը նշել է. «Նա չափազանց ատլետիկ և ուժեղ մարտիկ է, ով հիանալի կերպով հարմարվում է իրավիճակին։ Ծառուկյանը երբեք չի հոգնում և մշտապես պատրաստ է նորը սովորել։ Ինձ … Read more

Որո՞նք են Արբելոայի՝ «Ռեալի» ղեկին մնալու պայմանները

Ալվարո Արբելոան կարող է շարունակել գլխավորել «Ռեալը» նաև ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։ Ըստ Touchline-ի՝ մադրիդյան ակումբը մասնագետի առջև երկու հստակ պայման է դրել, որոնց իրականացման դեպքում նա կդառնա թիմի մշտական գլխավոր մարզիչը։ Պայմանների համաձայն՝ «Ռեալը» Արբելոայի գլխավորությամբ պետք է հաղթահարի «Բենֆիկայի» արգելքը Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլում և դուրս գա մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Բացի դրանից, … Read more

«Արսենալը» միավորներ է կորցնում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի շրջանակներում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվել էր «Բրենթֆորդին»։ Հանդիպումը ավարտվել է 1:1 հաշվով: Այս ոչ-ոքիից հետո Միկել Արտետայի թիմը 57 միավորով շարունակում է գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը։ Երկրորդ տեղում 53 միավորով «Մանչեսթեր Սիթին» է։ «Բրենթֆորդը» 40 միավորով զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

«Բարսելոնայի» կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում

«Բարսելոնայի» հենակետային կիսապաշտպան Մարկ Կասադոն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։ Ինչպես հաղորդում է Diario AS պարբերականը, 22-ամյա ֆուտբոլիստը դրական է տրամադրված սաուդյան ակումբներից մեկը տեղափոխվելու հարցում՝ նպատակ ունենալով բարելավել իր ֆինանսական պայմանները։ Նշենք, որ Կասադոն կատալոնական ակումբի սան է, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը … Read more

«Լիվերպուլը» պատրաստ է 80 միլիոն եվրո վճարել «Բարսելոնայի» պաշտպանի համար ​

«Բարսելոնայի» պաշտպան Ժյուլ Կունդեն կարող է կարիերան շարունակել Անգլիայի Պրեմիեր լիգայում։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Անգլիացիները մտադիր են առաջիկա ամռանը պաշտոնական առաջարկ ներկայացնել 27-ամյա խաղացողի տրանսֆերի վերաբերյալ։ Անգլիայի գործող չեմպիոնները պատրաստ են գործարքի համար վճարել 80 միլիոն եվրո։ Ժյուլ Կունդեն կատալոնական ակումբին միացել է 2022 թվականին «Սևիլիայից»՝ 50 միլիոն … Read more

Համոզված ենք, որ սա լինելու է UFC-ի պատմության ամենադիտարժան միջոցառումը. Դանա Ուայթ

UFC-ի նախագահ Դանա Ուայթը մանրամասներ է հայտնել պատմական մրցաշարի նախապատրաստական աշխատանքներից, որը նախատեսվում է անցկացնել Սպիտակ տան բակում՝ ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի տոնակատարությունների շրջանակներում։ «Համոզված ենք, որ սա լինելու է UFC-ի պատմության ամենադիտվող միջոցառումը։ Այն մեր մարզաձևը կբացահայտի բազմաթիվ մարդկանց համար, որոնք երբեք այն չեն դիտել։ Թե՛ ինձ, թե՛ ղեկավարության, աշխատակիցների, լրատվամիջոցների և թե՛ մարտիկների համար … Read more

Արբելոան և Կարվախալը քննարկել են տարաձայնությունները

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան հանդիպել է թիմի ավագ և պաշտպան Դանիել Կարվախալի հետ՝ քննարկելու վերջին շրջանում ստեղծված իրավիճակը։ ​Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ֆուտբոլիստը դժգոհ է պահեստայինների նստարանին մնալու փաստից և վրդովված է, որ գլխավոր մարզիչը չի բացատրում որոշման պատճառները։ Մինչդեռ այլ աղբյուրներ պնդում էին, որ Արբելոայի նպատակը պաշտպանին խնայելն ու … Read more

Մխիթարյանը Բունդեսլիգայի վերջին երկու տասնամյակի ամենաազդեցիկ աստղերի թվում է

Ֆրանսիական հայտնի PopFoot վիճակագրական հարթակը ներկայացրել է 2009 թվականից ի վեր Գերմանիայի Բունդեսլիգայում հանդես եկած այն ֆուտբոլիստների ցանկը, որոնք ունեն «Հանդիպման լավագույն ֆուտբոլիստ» մրցանակը նվաճելու ամենաբարձր տոկոսային ցուցանիշը։ Լավագույն տասնյակում է հայտնվել նաև Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։ Դորտմունդի «Բորուսիայում» ցուցադրած փայլուն խաղի շնորհիվ հայ կիսապաշտպանը զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը։ Գերմանիայում անցկացրած 90 խաղում Մխիթարյանը … Read more