Արբելոան և Կարվախալը քննարկել են տարաձայնությունները

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան հանդիպել է թիմի ավագ և պաշտպան Դանիել Կարվախալի հետ՝ քննարկելու վերջին շրջանում ստեղծված իրավիճակը։

​Ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին շրջանառվում, որ ֆուտբոլիստը դժգոհ է պահեստայինների նստարանին մնալու փաստից և վրդովված է, որ գլխավոր մարզիչը չի բացատրում որոշման պատճառները։ Մինչդեռ այլ աղբյուրներ պնդում էին, որ Արբելոայի նպատակը պաշտպանին խնայելն ու նոր վնասվածքներից զերծ պահելն է։

​Ըստ Marca-ի՝ մարզիչն ու ֆուտբոլիստը առանձնազրույց են ունեցել։ Հանդիպումն անցել է անկաշկանդ և ոչ պաշտոնական մթնոլորտում. կողմերը փոխանակվել են կարծիքներով՝ առանց լարվածության կամ կոնֆլիկտի նշանների։

Leave a Comment