UFC-ի նախագահ Դանա Ուայթը մանրամասներ է հայտնել պատմական մրցաշարի նախապատրաստական աշխատանքներից, որը նախատեսվում է անցկացնել Սպիտակ տան բակում՝ ԱՄՆ-ի անկախության 250-ամյակի տոնակատարությունների շրջանակներում։
«Համոզված ենք, որ սա լինելու է UFC-ի պատմության ամենադիտվող միջոցառումը։ Այն մեր մարզաձևը կբացահայտի բազմաթիվ մարդկանց համար, որոնք երբեք այն չեն դիտել։ Թե՛ ինձ, թե՛ ղեկավարության, աշխատակիցների, լրատվամիջոցների և թե՛ մարտիկների համար սա լինելու է մեր կարիերայի ամենայուրահատուկ ու տպավորիչ երեկոն»,- Ուայթի խոսքերն է մեջբերում Yahoo Sports-ը։
Կազմակերպության ղեկավարը կրկին խոստացել է ապահովել փրոմոշնի պատմության լավագույն մարտերի ցանկը։