ՈւԵՖԱ-ի կոնգրեսում հարգել են Նիկիտա Սիմոնյանի հիշատակը

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում այս րոպեներին ընթացող ՈւԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ հարգել են լեգենդար խորհրդահայ ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հիշատակը։

​ՈւԵՖԱ-ի ներկայացուցիչները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք են մատուցել Սիմոնյանին և ֆուտբոլային ևս չորս գործիչների, ովքեր կյանքից հեռացել են կազմակերպության նախորդ կոնգրեսից (2025 թ. ապրիլ) հետո։

​Հիշեցնենք, որ Նիկիտա Սիմոնյանը մահացել է 2025 թվականի նոյեմբերի 23-ին՝ 99 տարեկան հասակում։

Leave a Comment