«Բարսելոնայի» հենակետային կիսապաշտպան Մարկ Կասադոն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
Ինչպես հաղորդում է Diario AS պարբերականը, 22-ամյա ֆուտբոլիստը դրական է տրամադրված սաուդյան ակումբներից մեկը տեղափոխվելու հարցում՝ նպատակ ունենալով բարելավել իր ֆինանսական պայմանները։
Նշենք, որ Կասադոն կատալոնական ակումբի սան է, իսկ նրա գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։