Որո՞նք են Արբելոայի՝ «Ռեալի» ղեկին մնալու պայմանները

Ալվարո Արբելոան կարող է շարունակել գլխավորել «Ռեալը» նաև ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո։

Ըստ Touchline-ի՝ մադրիդյան ակումբը մասնագետի առջև երկու հստակ պայման է դրել, որոնց իրականացման դեպքում նա կդառնա թիմի մշտական գլխավոր մարզիչը։

Պայմանների համաձայն՝ «Ռեալը» Արբելոայի գլխավորությամբ պետք է հաղթահարի «Բենֆիկայի» արգելքը Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլում և դուրս գա մրցաշարի 1/8 եզրափակիչ։ Բացի դրանից, թիմից ակնկալվում է նաև հաղթանակ Լա լիգայում։ Միայն այս երկու նպատակներին հասնելու դեպքում Արբելոան հնարավորություն կստանա պաշտոնապես ստանձնել գլխավոր մարզչի դերը։

Leave a Comment