UFC-ի նախկին չեմպիոն Դեմետրիուս Ջոնսոնն անդրադարձել է թեթև քաշային կարգի հայազգի մարտիկ Արման Ծառուկյանի մասնագիտական որակներին՝ բարձր գնահատելով վերջինիս ֆիզիկական պատրաստվածությունն ու մարտավարական հմտությունները։
Սոցիալական ցանցերում հրապարակված տեսանյութում Ջոնսոնը նշել է.
«Նա չափազանց ատլետիկ և ուժեղ մարտիկ է, ով հիանալի կերպով հարմարվում է իրավիճակին։ Ծառուկյանը երբեք չի հոգնում և մշտապես պատրաստ է նորը սովորել։ Ինձ զարմացնում է, թե որքան արդյունավետ է նա մարզվում տարբեր քաշային կարգերի մրցակիցների հետ։ Եթե Արմանը շարունակի նույն ոգով, կկարողանա խուսափել ավելորդ վնասվածքներից և կերկարաձգի իր կարիերան»։
Խոսելով հնարավոր մենամարտերի մասին՝ լեգենդար մարտիկը կարծիք է հայտնել, որ հենց Ծառուկյանն ունի լավագույն շանսերը՝ հաղթելու Իլիա Թոփուրիային.
«Կարծում եմ՝ Ծառուկյանն ունի բոլոր տվյալները՝ ատլետիզմ, հմտություններ և տրամադրվածություն՝ Թոփուրիային հաղթելու համար։ Արմանը պետք է մենամարտի Ջասթին Գեյթջի — Իլիա Թոփուրիա զույգի հաղթողի հետ։ Թեթև քաշային կարգում հենց նա է Թոփուրիայի ամենավտանգավոր մրցակիցը»։
Ավելի վաղ Իլիա Թոփուրիան հայտարարել էր նախկին կնոջ հետ դատական գործընթացներից հետո մարզումները վերսկսելու մասին։ Սպասվում է, որ ամռանը Իլյան կարող է մենամարտել Ջասթին Գեյջիի դեմ։