Ես ցնցված էի․ ՖԻՖԱ-ի նախագահն արձագանքել է Վինիսիուսի շուրջ ծագած սկանդալին

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն մեկնաբանել է «Բենֆիկայի» և «Ռեալի» խաղում տեղի ունեցած միջադեպը։

Հիշեցնենք, որ հանդիպման ընթացքում մադրիդյան թիմի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, ըստ իր պնդման, ենթարկվել էր ռասիստական բնույթի վիրավորանքների։

​«Ես ցնցված էի։ Կատարվածն ինձ խորապես վշտացրեց։ Մեր հասարակության մեջ ռասիզմը բացարձակապես տեղ չունի։ Պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի համապատասխան միջոցներ ձեռնարկվեն»,- Ինֆանտինոյի խոսքերն է մեջբերում Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Leave a Comment