Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը փետրվարի 21-25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում։
Թիմը կնախապատրաստվի ՈՒԵՖԱ 2025/2026 Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլին։ Մեր ընտրանին B լիգայում է։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Մրցաշարը կանցկացվի Լյուքսեմբուրգում փետրվարի 25-ից մարտի 6-ը։ Մեր թիմի առաջին հանդիպումը փետրվարի 27-ին է, մրցակիցը Բելառուսի հավաքականն է։ Մարտի 2-ին Հայաստանի Մ-19 հավաքականը կհանդիպի Լյուքսեմբուրգի ընտրանու, իսկ 3 օր անց՝ Բոսնիա և Հերցեգովինայի թիմի հետ։