«Ինտերը» առաջին խաղում զիջել է Նորվեգիայի չեմպիոնին. ՉԼ

Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի խաղարկության անցումային փլեյ-օֆֆի առաջին խաղում «Բուդյո-Գլիմտը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Ինտերին»:

Հանդիպման հաշիվը 20-րդ րոպեին բացել է տանտերերի կիսապաշտպան Սոնդրե Ֆետը՝ Կասպեր Հյոգի փոխանցումից հետո։ Հյուրերը կարողացել են պատասխանել 30-րդ րոպեին. Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն վերականգնել է հավասարակշռությունը։

Երկրորդ խաղակեսում նորվեգացիները երեք րոպեի ընթացքում վճռել են խաղի ելքը: 61-րդ րոպեին Յենս Հաուգեն կրկին առաջ մղեց տանտերերին, իսկ 64-րդին Կասպեր Հյոգը ձևակերպեց վերջնական հաշիվը։

Մխիթարյանը խաղացել է մինչև 76-րդ րոպեն։

Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա Միլանում՝ փետրվարի 24-ին:

Leave a Comment