Սլովակիայի առաջնության 2025/26 մրցաշրջանի 21-րդ տուրում Բրատիսլավայի «Սլովանը»՝ «Ռուժոմբերոկի» հետ արտագնա խաղում 2-2 հաշիվն է գրանցել։
Բրատիսլավան ներկայացնող ակումբի կազմում գոլով աչքի է ընկել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։
Այս ոչ-ոքիից հետո «Սլովանը» 43 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։