Լա Լիգան կուսումնասիրի Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի «Օսասունա» — «Ռեալ Մադրիդ» հանդիպման տեսագրությունը, որտեղ Պամպլոնան ներկայացնող թիմի երկրպագուները, հավանաբար, վանկարկել են՝ «Վինիսիուս, մեռի՛ր»։ Այս մասին հայտնում է The Athletic-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ նշված հանդիպման ժամանակ «Օսասունայի» երկրպագուները վանկարկել են նաև «Վինիսիուս, լողափնյա գնդակ», ակնարկելով այն, որ բրազիլացին չստացավ 2024 թվականի «Ոսկե գնդակը», ինչպես նաև վիրավորական արտահայտություններ հնչեցրել Մադրիդի «Ռեալի» հարձակվողի հասցեին։
Նշենք, որ այդ հանդիպման 73-րդ րոպեին Վինիսիուսը դարձել էր գոլի հեղինակ։