Ծառուկյանն իր տիտղոսային մենամարտը վաղուց է վաստակել․ Չիմաև

UFC-ի միջին քաշային կարգի չեմպիոն Խամզատ Չիմաևը կիսվել է Արման Ծառուկյանի կարիերայի հեռանկարների մասին իր կարծիքով։

«Ինձ թվում է՝ Ծառուկյանն իր տիտղոսային մենամարտը վաղուց է վաստակել։ Բայց UFC-ում երբեմն տարօրինակ բաներ են անում։ Դա նրանց բիզնեսն է։ Հուսով եմ՝ նրան կտան իր հնարավորությունը։ Ես տեսնում եմ, թե ինչպես է նա մարզվում և աշխատում։ Նրա շուրջը շատ տաղանդավոր տղաներ կան», – հայտարարել է Չիմաևը Jaxxon Podcast-ին տված հարցազրույցում։

Ծառուկյանը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265 մրցաշարում, որտեղ երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթել է Դեն Հուկերին։

Leave a Comment