«Արսենալն» իր ֆուտբոլիստի ծառայությունները առաջարկել է «Բարսելոնային»

Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Բեն Ուայթը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է ամռանը վաճառել իր ֆուտբոլիստի տրանսֆերը։ Ըստ աղբյուրի տվյալների՝ «Արսենալը» 28-ամյա խաղացողի ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային»։ Առայժմ, սակայն, հայտնի չէ՝ արդյո՞ք կատալոնացիները հետաքրքրված են այս տրանսֆերով։ Բեն Ուայթը «Բրայթոնից» «Արսենալ» էր տեղափոխվել 2021 թվականին՝ 58 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա գործող պայմանագրի ժամկետը … Read more

Հայտնի է Մբապեի ապաքինման ժամկետը

Ինչպես հայտնում է COPE-ն, Մբապեի ապաքինման համար կպահանջվի առավելագույնը 2 շաբաթ։ Սա նշանակում է, որ հարձակվողը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վճռորոշ հանդիպումներին։ Հիշեցնենք, որ այդ փուլի առաջին խաղերը նախատեսված են մարտի 10-ին և 11-ին։ Ընթացիկ մրցաշրջանում Կիլիանը չափազանց բարձր արդյունավետություն է ցուցադրում։ Անցկացրած 33 խաղում նա դարձել է 38 գոլի և 6 գոլային … Read more

Տոպուրիան սկանդալային հայտարարություն է արել Արման Ծառուկյանի վերաբերյալ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  UFC-ի մարտիկ Իլիա Թոփուրիան վստահություն է հայտնել, որ Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտում հեշտ հաղթանակ կտոնի։ Ադին Ռոսի հետ զրույցում Թոփուրիան նշել է, որ Ծառուկյանն իր համար բարդ մրցակից չէ, քանի որ հայազգի մարտիկը կսկսի խուճապի մատնվել օկտագոն մտնելուն պես։ Նա ընդգծել է, որ պատրաստ է ընդունել Արման Ծառուկյանի հետ … Read more

Ռոնալդուն՝ «Ալմերիայի» բաժնետեր

Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասըրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ձեռք է բերել իսպանական «Ալմերիայի» բաժնետոմսերի 25 տոկոսը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ «Ես միշտ ձգտել եմ ներդրում ունենալ ոչ միայն խաղադաշտում։ «Ալմերիան» ամուր հիմքեր ունեցող եւ զարգացող ակումբ է։ Ուրախ եմ, որ «Ալմերիայի» ղեկավարության հետ համատեղ աշխատելու հնարավորություն ունեցա եւ զարգացման … Read more

Սպորտային հրաձգության Եվրոպայի առաջնությունը պատմության մեջ առաջին անգամ անցկացվեց Հայաստանում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Երևանում բացման հանդիսավոր արարողությամբ մեկնարկել է սպորտային հրաձգության Եվրոպայի առաջնությունը, որը պատմության մեջ առաջին անգամ է անցկացվում Հայաստանում։ Միջոցառումը մեկնարկել է տպավորիչ շոու ծրագրով, որի ընթացքում ներկայացվել են հրաձգություն մարզաձևի գեղեցկությունն ու առանձնահատկությունները։ Լուսաձայնային շոուից հետո տեղի է ունեցել մասնակից երկրների դրոշների շքերթը։ Ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ վարչապետ … Read more

Սա վատ իրավիճակ է, բայց մենք պետք է համակերպվենք դրա հետ․ Ֆլիկը՝ Ֆրենկի դե Յոնգի վնաuվածքի մասին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը իսպանական Լա Լիգայի 26-րդ տուրի՝ «Վիլյառեալի» դեմ կայանալիք հանդիպումից առաջ մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգի ստացած վնասվածքը։ ​Խաղը կկայանա «Կամպ Նոու» մարզադաշտում փետրվարի 28-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 19։15-ին։ ​28-ամյա նիդեռլանդցին աջ ոտքի մկանային վնասվածք է ստացել առավոտյան մարզման ժամանակ։ Բուժզննումը ցույց է … Read more

Եթե ստացվի այնպես, որ Ռուսաստանից լինի ֆինանսապես շատ լավ առաջարկ, Եվրոպայից՝ ոչ այնքան, կընտրեմ Եվրոպան․ Թիկնիզյան

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնաբանել է, թե որ դեպքում կհրաժարվի ռուսական ակումբներից ստացած ֆինանսապես լավ առաջարկներից: «Շատ երջանիկ եմ, որ հայտնվել եմ «Ցրվենա Զվեզդայում»: Ֆուտբոլային առումով այստեղ վերագտա ինձ: Հիմա, երբ 26 տարեկան եմ և ունեմ ընտանիք, հասկանում եմ, որ ֆինանսական հարցերն ավելի կարևոր դեր են խաղում։ Չեմ ուզում … Read more

Վինիսիուսը պետք է լինի «Ռեալի» առաջնորդը․ Արբելոա

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի անցումային փուլի պատասխան խաղում «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակը։ «Ոչ մի հանդիպում հեշտ չի տրվում։ Պետք է կարողանալ համբերել, քանի որ Չեմպիոնների լիգան Եվրոպայի լավագույն մրցաշարն է։ «Բենֆիկան» դիմում էր բարձր պրեսինգի, ինչի պատճառով դժվարությամբ էինք դուրս գալիս պաշտպանությունից։ Թեև ազատ գոտիներ ունեինք, սակայն սկզբում չէինք … Read more

ԿԼ. «Նոան» պարտվեց Նիդերլանդներում և ավարտեց ելույթները եվրագավաթներում․ այլ արդյունքներ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 թթ. խաղարկության անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում Հայաստանի գործող

Ասենսիոն խոսել է Բենֆիկայի դեմ խաղում հոսպիտալացվելու մասին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոն հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դիմել է երկրպագուներին։ Իսպանացի ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր Չեմպիոնների լիգայի անցումային փուլի՝ Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղի վերջնամասում։ «Շնորհակալ եմ աջակցության խոսքերի համար։ Դա պարզապես վախ էր։ Առա՜ջ՝ դեպի հաջորդ փուլ, Hala Madrid»,- գրել է Ասենսիոն սոցիալական ցանցերի իր էջում։ Դիմակայության առաջին խաղում «Ռեալը» հաղթել էր 1:0 … Read more