Ռոնալդուն՝ «Ալմերիայի» բաժնետեր

Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ Նասըրի» 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն ձեռք է բերել իսպանական «Ալմերիայի» բաժնետոմսերի 25 տոկոսը: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

«Ես միշտ ձգտել եմ ներդրում ունենալ ոչ միայն խաղադաշտում։ «Ալմերիան» ամուր հիմքեր ունեցող եւ զարգացող ակումբ է։ Ուրախ եմ, որ «Ալմերիայի» ղեկավարության հետ համատեղ աշխատելու հնարավորություն ունեցա եւ զարգացման հաջորդ փուլում կաջակցեմ ակումբին», – Ռոնալդուի խոսքերը մեջբերում է AS-ն։

«Ալմերիան» Իսպանիայի Սեգունդայի մրցաշարային աղյուսակում 48 միավորով երրորդ տեղում է:

Leave a Comment