Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանը մեկնաբանել է, թե որ դեպքում կհրաժարվի ռուսական ակումբներից ստացած ֆինանսապես լավ առաջարկներից:
«Շատ երջանիկ եմ, որ հայտնվել եմ «Ցրվենա Զվեզդայում»: Ֆուտբոլային առումով այստեղ վերագտա ինձ: Հիմա, երբ 26 տարեկան եմ և ունեմ ընտանիք, հասկանում եմ, որ ֆինանսական հարցերն ավելի կարևոր դեր են խաղում։ Չեմ ուզում կանխատեսել, թե ինչ կլինի վաղը։
Եթե Ռուսաստանից ֆինանսապես լավ առաջարկ լինի, կդիտարկեմ առաջին հերթին ելնելով ընտանիքիս շահերից։ Եթե ստացվի այնպես, որ Ռուսաստանից լինի ֆինանսապես շատ լավ առաջարկ, Եվրոպայից՝ ոչ այնքան, կընտրեմ Եվրոպան։ Կփորձեմ ինձ այնտեղ։ Փողը վաղ, թե ուշ կվերջանա», – ասել է Թիկնիզյանը։