Հայտնի է Մբապեի ապաքինման ժամկետը

Ինչպես հայտնում է COPE-ն, Մբապեի ապաքինման համար կպահանջվի առավելագույնը 2 շաբաթ։ Սա նշանակում է, որ հարձակվողը պատրաստ կլինի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի վճռորոշ հանդիպումներին։ Հիշեցնենք, որ այդ փուլի առաջին խաղերը նախատեսված են մարտի 10-ին և 11-ին։

Ընթացիկ մրցաշրջանում Կիլիանը չափազանց բարձր արդյունավետություն է ցուցադրում։ Անցկացրած 33 խաղում նա դարձել է 38 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։

Leave a Comment