Ասենսիոն խոսել է Բենֆիկայի դեմ խաղում հոսպիտալացվելու մասին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոն հիվանդանոցից դուրս գրվելուց հետո դիմել է երկրպագուներին։ Իսպանացի ֆուտբոլիստը հոսպիտալացվել էր Չեմպիոնների լիգայի անցումային փուլի՝ Լիսաբոնի «Բենֆիկայի» դեմ պատասխան խաղի վերջնամասում։

«Շնորհակալ եմ աջակցության խոսքերի համար։ Դա պարզապես վախ էր։ Առա՜ջ՝ դեպի հաջորդ փուլ, Hala Madrid»,- գրել է Ասենսիոն սոցիալական ցանցերի իր էջում։

Դիմակայության առաջին խաղում «Ռեալը» հաղթել էր 1:0 հաշվով, ինչի շնորհիվ երկու խաղերի արդյունքում դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ։

Leave a Comment