«Ռեալի» գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի անցումային փուլի պատասխան խաղում «Բենֆիկայի» նկատմամբ տարած հաղթանակը։
«Ոչ մի հանդիպում հեշտ չի տրվում։ Պետք է կարողանալ համբերել, քանի որ Չեմպիոնների լիգան Եվրոպայի լավագույն մրցաշարն է։ «Բենֆիկան» դիմում էր բարձր պրեսինգի, ինչի պատճառով դժվարությամբ էինք դուրս գալիս պաշտպանությունից։ Թեև ազատ գոտիներ ունեինք, սակայն սկզբում չէինք կարողանում օգտագործել դրանք։ Ամեն ինչ փոխվեց ընդմիջումից հետո, երբ շտկեցինք մեր սխալներն ու սկսեցինք շատ ավելի լավ խաղալ։
Չուամենիի գոլը չափազանց կարևոր էր։ Վերջերս մենք հաճախ ենք խոսում նրա մասին. նա հիմա ֆանտաստիկ մարզավիճակում է գտնվում։
Վինիսիուսը նույնպես փայլուն հանդիպում անցկացրեց՝ դառնալով գոլի հեղինակ և մշտապես վտանգ ստեղծելով մրցակցի դարպասի մոտ։ Նա պետք է լինի մեր թիմի առաջնորդն ու գլխավոր ուղենիշը։ Մենք ևս մեկ անգամ համոզվեցինք, որ նա ունակ է բեկելու հանդիպման ընթացքը»,- Արբելոայի խոսքերն է մեջբերում Football Espana-ն: