«Արսենալն» իր ֆուտբոլիստի ծառայությունները առաջարկել է «Բարսելոնային»

Լոնդոնի «Արսենալի» պաշտպան Բեն Ուայթը կարող է կարիերան շարունակել Իսպանիայում։ Լոնդոնյան ակումբը պատրաստ է ամռանը վաճառել իր ֆուտբոլիստի տրանսֆերը։

Ըստ աղբյուրի տվյալների՝ «Արսենալը» 28-ամյա խաղացողի ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային»։ Առայժմ, սակայն, հայտնի չէ՝ արդյո՞ք կատալոնացիները հետաքրքրված են այս տրանսֆերով։

Բեն Ուայթը «Բրայթոնից» «Արսենալ» էր տեղափոխվել 2021 թվականին՝ 58 միլիոն եվրոյի դիմաց։ Նրա գործող պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսի 30-ը։

Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանն անգլիական ակումբի կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ը Ուայթի արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Leave a Comment