Սուխումում Նիկիտա Սիմոնյանի հիշատակին նվիրված մրցաշար է տեղի ունեցել

05 Դեկտեմբերի 2025, 20:20 Սուխումի «Դինամո» մարզադաշտում տեղի է ունեցել Նիկիտա Սիմոնյանի հիշատակին նվիրված ֆուտբոլային մրցաշար։ Մասնակիցներին և հյուրերին ողջույնի խոսքով դիմել է Աբխազիայի հայ համայնքի նախագահ Ալիկ Մինոսյանը։ Նա ընդգծել է, որ Սիմոնյանը համաշխարհային ֆուտբոլի լեգենդ է և Աբխազիայի հպարտությունը, Աբխազիայում են անցել նրա մանկությունն ու սպորտային առաջին քայլերը։ Մրցաշարը կոչված է դառնալու հարգանքի … Read more

Ռաֆինյան ԱԱ-ից հետո կհեռանա «Բարսելոնայից»

Ռաֆինյան կարող է այս մրցաշրջանից հետո հեռանալ «Բարսելոնայից», տեղեկացնում է Diario Sport-ը։ Բրազիլացին բանավոր համաձայնություն ունի ակումբի մարզական տնօրեն Դեկուի հետ՝ աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելու վերաբերյալ։ Պրո լիգայի առաջատար թիմերը հետաքրքրված են նրա ծառայություններով ու պատրաստ են խոշոր գումար առաջարկել «Բարսելոնային»։ Ռաֆինյայի ու «Բարսելոնայի» միջև պայմանագրի ժամկետն ավարտվում է 2028 … Read more

Հայաստանի հավաքականի դիրքը․ ՖԻԲԱ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

ՖԻԲԱ-ն թարմացրել է բասկետբոլի տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի հավաքականը մնացել է 93-րդ տեղում: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն օրեր առաջ Եվրոբասկետ-2029-ի նախընտրական առաջին փուլի B խմբում 2 մեկնարկային խաղ էր անցկացրել: Հայաստանի ընտրանին հյուրընկալվելիս 88-98 հաշվով պարտվել էր Բուլղարիայի թիմին, իսկ տանը 62-74 հաշվով զիջել Նորվեգիայի հավաքականին: ՖԻԲԱ-ի դասակարգման աղյուսակի թոփ-10-ը 1.ԱՄՆ2.Գերմանիա3.Սերբիա4.Ֆրանսիա5.Կանադա6.Ավստրալիա7.Իսպանիա8.Արգենտինա9.Լիտվա10.Բրազիլիա

«Արսենալը» պայմանագիր է կնքել 16-ամյա էկվադորցի երկվորյակների հետ

Էկվադորցի երկվորյակ եղբայրներ Էդվին և Հոլգեր Կինտերոները «Ինդեպենդիենտե դել Վալյեից» տեղափոխվել են Լոնդոնի «Արսենալ»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Գործարքի մանրամասները չեն հրապարակվել։ 16-ամյա եղբայրները 2 տարուց կմիանան անգլիական ակումբին: Կինտերո եղբայրները համարվում են Հարավային Ամերիկայի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից, հանդես են եկել մինչև 17 տարեկանների Էկվադորի հավաքականում: Երկուսն էլ խաղում են կիսապաշտպանության գծում:

Սա պատմական պահ է բոլորիս համար. «Նոայի» նախագահի ուղերձը «Լեգիայի» դեմ խաղից առաջ

Կոնֆերենցիաների լիգայի 2025/2026թթ. մրցաշրջանի լիգայի փուլի վերջին` 6-րդ տուրում Հայաստանի չեմպիոն «Նոան» տանը կընդունի Վարշավայի «Լեգիային»։ Այդ կապակցությամբ «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը հանդես է եկել երկրպագուներին ուղղված հայտարարությամբ։ «Մեզ բախտ է ընձեռվել դառնալու հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին ակումբը, որը հնարավորություն կունենա, հաղթանակի դեպքում, դուրս գալ եվրոպական մրցաշարի փլեյ-օֆֆ փուլ։ Սա արդյունքն է մեր 2,5 … Read more

Արաուխոն առաջիկա խաղերում չի կարողանա օգնել իր թիմին դեպրեսիայի պատճառով

«Բարսելոնայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն առաջիկա խաղերում չի կարողանա օգնել իր թիմին դեպրեսիայի պատճառով։ Այս մասին հայտնում է Transfermarkt պորտալը։ Ավելի վաղ իսպանական մամուլը տեղեկացրել էր, որ ուրուգվայցին դիմել է ակումբի ղեկավարությանը՝ հոգեբանորեն վերականգնվելու նպատակով լրացուցիչ արձակուրդ ստանալու խնդրանքով։ Կայքում ֆուտբոլիստի անհատական էջի «Վնասվածքներ» բաժնում որպես առաջիկա հանդիպումներին մասնակցելու անհնարինության պատճառ նշված է «դեպրեսիա» ախտորոշումը։ Կատալոնական … Read more

«Նապոլին» լուրջ կադրային խնդիրներով է մոտենում «Յուվենտուսի» դեմ խաղին

Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» կիսապաշտպան Ստանիսլավ Լոբոտկան ազդրի մկանային վնասվածք է ստացել և բաց կթողնի Թուրինի «Յուվենտուսի» դեմ դեկտեմբերի 7-ին կայանալիք տնային խաղը։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Նիկոլո Սկիրան: Առաջիկա խաղին «Նապոլիից» չեն մասնակցի նաև Ալեքս Մերետը, Կևին Դե Բրույնեն, Ռոմելու Լուկակուն, Անդրե-Ֆրանկ Զամբո-Անգիսան, Բիլի Գիլմորը և Միգել Գուտյերեսը։

Մեզ պետք է իսկական չեմպիոն, որը մենամարտում է իրական հավակնորդների հետ. Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հերթական անգամ անդրադարձել է դիվիզիոնի չեմպիոն Իլիա Թոփուրիային և զուգահեռներ անցկացրել կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ։ «Ճիշտ է, Իլիան դարձավ չեմպիոն, բայց ես կցանկանայի, որ Իսլամը մնար մեր դիվիզիոնում, քանի որ նա չի փախչում մրցակիցներից։ Իլիան հեշտ մարտեր է փնտրում, օրինակ՝ WWE-ի մարտիկ Փիմբլեթի … Read more

«Սելթիկը» նոր գլխավոր մարզիչ ունի

Ուիլֆրիդ Նենսին նշանակվել է շոտլանդական «Սելթիկի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Բրենդան Ռոջերսին փոխարինած մասնագետի հետ ստորագրվել է 2,5 տարվա պայմանագիր: 47-ամյա Նենսին մինչ այս գլխավորում էր ամերիկյան «Քոլամբուս Քրյուն», որի հետ նվաճել էր MLS-ի գավաթը և Լիգայի գավաթը, նաև 2024 թվականին ճանաչվել MLS-ի տարվա լավագույն մարզիչ։

«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներն այցելել են Մոսկվայի հայկական եկեղեցի

05 Դեկտեմբերի 2025, 15:44 «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստները՝ Էդուարդ Մարգարովը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորայր Մեսրոպյանը, Նազար Պետրոսյանը, Ալեքսանդր Միրզոյանը և Ալբերտ Սարգսյանը, Մոսկվայում այցելել են հայկական եկեղեցական համալիր։ Նրանց դիմավորել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը: «Ձեր անունները ոսկե տառերով են գրված հայկական սպորտի պատմության մեջ։ Դուք ոգեշնչման աղբյուր եք … Read more