«Նապոլին» լուրջ կադրային խնդիրներով է մոտենում «Յուվենտուսի» դեմ խաղին

Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» կիսապաշտպան Ստանիսլավ Լոբոտկան ազդրի մկանային վնասվածք է ստացել և բաց կթողնի Թուրինի «Յուվենտուսի» դեմ դեկտեմբերի 7-ին կայանալիք տնային խաղը։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Նիկոլո Սկիրան:

Առաջիկա խաղին «Նապոլիից» չեն մասնակցի նաև Ալեքս Մերետը, Կևին Դե Բրույնեն, Ռոմելու Լուկակուն, Անդրե-Ֆրանկ Զամբո-Անգիսան, Բիլի Գիլմորը և Միգել Գուտյերեսը։

Leave a Comment