Էկվադորցի երկվորյակ եղբայրներ Էդվին և Հոլգեր Կինտերոները «Ինդեպենդիենտե դել Վալյեից» տեղափոխվել են Լոնդոնի «Արսենալ»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Գործարքի մանրամասները չեն հրապարակվել։ 16-ամյա եղբայրները 2 տարուց կմիանան անգլիական ակումբին:
Կինտերո եղբայրները համարվում են Հարավային Ամերիկայի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից, հանդես են եկել մինչև 17 տարեկանների Էկվադորի հավաքականում: Երկուսն էլ խաղում են կիսապաշտպանության գծում: