Ռաֆինյան կարող է այս մրցաշրջանից հետո հեռանալ «Բարսելոնայից», տեղեկացնում է Diario Sport-ը։
Բրազիլացին բանավոր համաձայնություն ունի ակումբի մարզական տնօրեն Դեկուի հետ՝ աշխարհի 2026 թվականի առաջնությունից հետո Սաուդյան Արաբիայի առաջնություն տեղափոխվելու վերաբերյալ։ Պրո լիգայի առաջատար թիմերը հետաքրքրված են նրա ծառայություններով ու պատրաստ են խոշոր գումար առաջարկել «Բարսելոնային»։
Ռաֆինյայի ու «Բարսելոնայի» միջև պայմանագրի ժամկետն ավարտվում է 2028 թվականի հուլիսի 1-ին։
28-ամյա ֆուտբոլիստն այս մրցաշրջանում 11 խաղում խփել է 4 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։