Մեզ պետք է իսկական չեմպիոն, որը մենամարտում է իրական հավակնորդների հետ. Ծառուկյան

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի առաջատար Արման Ծառուկյանը հերթական անգամ անդրադարձել է դիվիզիոնի չեմպիոն Իլիա Թոփուրիային և զուգահեռներ անցկացրել կիսամիջին քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ։ «Ճիշտ է, Իլիան դարձավ չեմպիոն, բայց ես կցանկանայի, որ Իսլամը մնար մեր դիվիզիոնում, քանի որ նա չի փախչում մրցակիցներից։ Իլիան հեշտ մարտեր է փնտրում, օրինակ՝ WWE-ի մարտիկ Փիմբլեթի … Read more

«Սելթիկը» նոր գլխավոր մարզիչ ունի

Ուիլֆրիդ Նենսին նշանակվել է շոտլանդական «Սելթիկի» գլխավոր մարզչի պաշտոնում։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Բրենդան Ռոջերսին փոխարինած մասնագետի հետ ստորագրվել է 2,5 տարվա պայմանագիր: 47-ամյա Նենսին մինչ այս գլխավորում էր ամերիկյան «Քոլամբուս Քրյուն», որի հետ նվաճել էր MLS-ի գավաթը և Լիգայի գավաթը, նաև 2024 թվականին ճանաչվել MLS-ի տարվա լավագույն մարզիչ։

«Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստներն այցելել են Մոսկվայի հայկական եկեղեցի

05 Դեկտեմբերի 2025, 15:44 «Արարատ-73»-ի լեգենդար ֆուտբոլիստները՝ Էդուարդ Մարգարովը, Սերգեյ Բոնդարենկոն, Նորայր Մեսրոպյանը, Նազար Պետրոսյանը, Ալեքսանդր Միրզոյանը և Ալբերտ Սարգսյանը, Մոսկվայում այցելել են հայկական եկեղեցական համալիր։ Նրանց դիմավորել է Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը: «Ձեր անունները ոսկե տառերով են գրված հայկական սպորտի պատմության մեջ։ Դուք ոգեշնչման աղբյուր եք … Read more

ԱԱ-2026-ի վիճակահանությանը կմասնակցեն նաև ոչ ֆուտբոլային աստղեր

Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ռիո Ֆերդինանդը կվարի ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության վիճակահանության արարողությունը։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Միջոցառումը տեղի է ունենալու այսօր, Վաշինգտոնում։ Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մրցաշարին կմասնակցի 48 հավաքական։ Վիճակահանության ընթացքում Ֆերդինանդին՝ որպես ասիստենտներ, կօգնեն համաշխարհային սպորտի մի քանի լեգենդներ, ովքեր սակայն այլ մարզաձևեր են ներկայացնում: Նրանց … Read more

Դոնալդ Թրամփը և Մեքսիկայի ու Կանադայի առաջնորդները կմասնակցեն ԱԱ-2026-ի վիճակահանությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին կմասնակցեն այսօր Վաշինգտոնում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության վիճակահանության արարողությանը, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Միջոցառումը տեղի կունենա Վաշինգտոնի Ջոն Ֆ.Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնում: Հիշեցնենք, որ Մունդիալ-2026-ը կանցկացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում: Առաջին անգամ առաջնությանը կմասնակցեն 48 երկրի ազգային հավաքականներ:

Մբապեն շրջանցել է Ռոնալդուին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online

«Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն Իսպանիայի առաջնության «Ատլետիկի» դեմ խաղում դուբլի հեղինակ դառնալու շնորհիվ գրանցել է պատմական ցուցանիշ։ Ֆրանսիացին օրացուցային տարվա ընթացքում իր գոլերի թիվը հասցրել է 62-ի։ Այս ցուցանիշով նա բարձրացել է 10-րդ հորիզոնական պատմության լավագույն ռմբարկուների ցանկում (մեկ տարվա կտրվածքով)՝ գերազանցելով Կրիշտիանու Ռոնալդուի 2014 թվականի արդյունքը (61 գոլ)։ Մբապեի հաջորդ նպատակն է Ռոնալդուի մյուս … Read more

Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել ԱԱ-ում

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հաղթանակով են մեկնարկել։ Առաջինը ռինգ է դուրս եկել Արարատ Հարությունյանը (71 կգ)։ 1/32 եզրափակչում նա 5-0 հաշվով հաղթել է Ինդոնեզիան ներկայացնող Ալֆինո Յեզարին: Հայ բռնցքամարտիկը 3-րդ ռաունդում նոկդաունի է ենթարկել մրցակցին: Վախթանգ Հարությունյանը (75 կգ) և Նարեկ Մանասյանը (92 կգ) ևս հաղթական մեկնարկ են ունեցել։ Նրանց առաջին մրցակիցները … Read more

ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության վիճակահանության ժամանակ Թրամփը կարող է ստանալ «Խաղաղության» մրցանակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք 2026 թվականի ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնության վիճակահանությանը, որտեղ նա բեմ կբարձրանա՝ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից շնորհվող ՖԻՖԱ-ի «Խաղաղության» մրցանակը ստանալու համար․ հայտնել է Politico-ն՝ հղում անելով ծրագրին։ Ըստ թերթի՝ երկու ժամ տևողությամբ միջոցառումը կսկսվի Թրամփի սիրելի օպերային երգիչներից մեկի՝ Անդրեա Բոչելլիի կատարմամբ, որին կհաջորդի ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի … Read more

Հայ բռնցքամարտիկները սկսել են պայքարը IBA-ի աշխարհի առաջնությունում

Սպորտ 5 Դեկտեմբեր, 2025 11:38 Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները սկսեցին պայքարը IBA-ի աշխարհի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դուբայում ընթացող IBA-ի բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 71 կգ քաշային Արարատ Հարությունյանն իր մեկնարկային մենամարտում առավելության է հասել Ինդոնեզիայի ներկայացուցիչ … Read more

Հովհաննես Բաչկովը տեխնիկական նոկդաունով հաղթեց մրցակցին

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնում են.  «Հովհաննես Բաչկովը մեկնարկեց գերվստահ հաղթանակով։ Մեր մարզիկը ժամանակից շուտ հաղթեց Քենիան ներկայացնող Վիսման Միվատեին։ Բաչկովի իրար հաջորդող հարվածաշարերից հետո մրցակիցը մի քանի անգամ նոկդաունում հայտնվեց, որից հետո մրցավարը դադարեցրերց մենամարտը։ Ավելի վաղ հաղթանակ էր գրանցվել նաև Արմեն Մաշակարյանի օգտին, … Read more