ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաումը և Կանադայի վարչապետ Մարկ Քարնին կմասնակցեն այսօր Վաշինգտոնում կայանալիք ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության վիճակահանության արարողությանը, հաղորդում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Միջոցառումը տեղի կունենա Վաշինգտոնի Ջոն Ֆ.Քենեդիի անվան կատարողական արվեստների կենտրոնում:
Հիշեցնենք, որ Մունդիալ-2026-ը կանցկացվի ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում: Առաջին անգամ առաջնությանը կմասնակցեն 48 երկրի ազգային հավաքականներ: