Անգլիայի հավաքականի նախկին ավագ Ռիո Ֆերդինանդը կվարի ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության վիճակահանության արարողությունը։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
Միջոցառումը տեղի է ունենալու այսօր, Վաշինգտոնում։ Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ մրցաշարին կմասնակցի 48 հավաքական։
Վիճակահանության ընթացքում Ֆերդինանդին՝ որպես ասիստենտներ, կօգնեն համաշխարհային սպորտի մի քանի լեգենդներ, ովքեր սակայն այլ մարզաձևեր են ներկայացնում: Նրանց թվում են` NFL-ի Սուպերբոուլի յոթակի հաղթող Թոմ Բրեդին,
NHL-ի Փառքի սրահի անդամ, Սթենլիի գավաթի քառակի դափնեկիր Ուեյն Գրեցկին,
MLB-ի «Բոլոր աստղերի խաղի» (All-Star) յոթակի մասնակից Աարոն Ջաջը,
NBA-ի քառակի չեմպիոն, օլիմպիական և աշխարհի չեմպիոն, Փառքի սրահի անդամ Շաքիլ Օ’Նիլը։