Հալանդը Չեմպիոնների լիգայի բացառիկ ռեկորդ է գրանցել Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում

 Սպորտ 11 Դեկտեմբեր, 2025 22:33 «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը Չեմպիոնների լիգայի խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում (2:1) բացառիկ ռեկորդ է գրանցել։ 24-ամյա խաղացողը 43-րդ րոպեին խփեց «քաղաքայինների» հաղթական գոլը՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Հարձակվողն իր կարիերայի … Read more

Լեւոն Արոնյանն ու Մագնուս Կարլսենը Քեյփթաունում կորոշեն ուժեղագույնին

Դեկտեմբեր 11,2025 09:30 Քեյփթաունում ընթացող շախմատի Freestyle Chess Grand Slam Tour 2025 մրցաշարի կիսաեզրափակչում նորվեգացի Մագնուս Կարլսենը հաղթեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ջավոխիր Սինդարովին՝ 2,5։1,5, իսկ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանը 3։1 հաշվով առավելության հասավ գերմանացի Վինցենտ Կեյմերի նկատմամբ։ Այսպիսով, Արոնյանն ու Կարլսենը ուժեղագույնին կորոշեն եզրափակչում։ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» … Read more

«Նոա» – «Լեգիա» հանդիպումը խոստանում է թեժ լինել ոչ միայն խաղադաշտում

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության լիգայի փուլի հինգերորդ տուրի «Նոա» — «Լեգիա» հանդիպումը խոստանում է թեժ լինել ոչ միայն խաղադաշտում, այլև դրա սահմաններից դուրս։ Չնայած ՈւԵՖԱ-ի կողմից սահմանված խիստ արգելքին՝ լեհ երկրպագուները ժամանել են Հայաստան և փորձում են ամեն գնով հայտնվել «Հանրապետական» մարզադաշտում։ Լեհական մամուլի և երկրպագուների ֆորումների տվյալներով՝ «Լեգիայի» աջակիցների խմբերը արդեն Երևանում են։ Քանի որ … Read more

Ալոնսոյին կարող է փոխարինել «Ռեալի» նախկին ֆուտբոլիստը

Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ալվարո Արբելոան դիտարկվում է որպես Խաբի Ալոնսոյի փոխարինող, որը շուտով կարող է հեռացվել գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։ Աղբյուրների տեղեկություններով՝ Արբելոան այդ պաշտոնի համար գլխավոր թեկնածուներից մեկն է։ Նա ներկայումս մարզում է «Ռեալի» երիտասարդական թիմը։ Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում … Read more

Աշխարհի առաջնությունում Ռուդոլֆ Գարբոյանը հինգերորդ մեդալը բերեց Հայաստանին

Հայաստանի ազգային հավաքականն արդեն իսկ հինգ մեդալ ունի Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում։ Իսկ թե դրանք ի վերջո ինչ ձուլվածքի կլինեն, պարզ կդառնա կիսաեզրափակիչ ու եզրափակիչ մենամարտերից հետո։ Քառորդ եզրափակչում Ռուդոլֆ Գարբոյանը դժվարին պայքարում, ի վերջո, հաղթանակի հասավ Կուբայի ներկայացուցչի նկատմամբ ու իր մյուս թիմակիցների՝ Արթուր Բազեյանի, Հովհաննես Բաչկովի, Ռաֆայել Հովհաննիսյանի եւ Դավիթ Չալոյանի հետ … Read more

Հայտնի է Ծառուկյանի մրցակիցը Երևանում կայանալիք մրցաշարում

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը դեկտեմբերի 30-ին Երևանի մարզահամերգային համալիրում կայանալիք Hype Fighting Championship-ի մրցաշարում կմենամարտի UFC-ի միջին քաշային կարգի 14-րդ համար Շարա Բուլետի հետ։ Այս մասին հայտնուն է մրցաշարի մամուլի ծառայությունը։ Ծառուկյանն ու Շարան անցկացնելու են գրեփլինգի կանոններով մենամարտ, որը կլինի երեկոյի գլխավոր իրադարձությունը։ Մինչ այս մենամարտը Արմանը … Read more

Past.am | ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողը

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին  Անգլիայի փոխչեմպիոն Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Նոնի Մադուեկեն ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի լավագույն խաղացող, հաղորդում է ՈՒԵՖԱ-ի կայքը։ «Արսենալը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթել էր բելգիական «Բրյուգեին»։ 23-ամյա անգլիացի ֆուտբոլիստը դարձել էր դուբլի հեղինակ։ Մրցանակին հավակնում էին նաեւ Ժյուլ Կունդեն («Բարսելոնա»), Օսկար Գլուխը («Այաքս») եւ Շառլ դե Կետելարեն («Ատալանտա»)։ Հետևեք մեզ՝ այստեղ

«Լիվերպուլը» հաղթել է «Ինտերին»․ ՉԼ արդյունքները

Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում հանդիպել են Միլանի «Ինտերն» ու անգլիական «Լիվերպուլը»: Իտալիայի փոխչեմպիոնը 0-1 հաշվով պարտվել է Անգլիայի չեմպիոնին, որը միակ գոլը խփել է 88-րդ րոպեին: 11-մետրանոցից դարպասի գրավմամբ աչքի է ընկել հունգարացի Դոմինիկ Սոբոսլայը: Տանտերերի կազմում մեկնարկից խաղադաշտ է դուրս եկել Հենրիխ Մխիթարյանը, որը 57-րդ րոպեին դեղին քարտ է … Read more

Մհեր Սարգսյանը՝ Եվրոպայի մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների առաջնության չեմպիոն

Հայ շախմատիստ Մհեր Սարգսյանը դարձել է Մալթայում անցկացված 2025 թվականի Եվրոպայի մինչև 2000 վարկանիշ ունեցող շախմատիստների առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:   Մհերը 9 հնարավորից վաստակել է 7 միավոր և բարելավել իր միջազգային վարկանիշը 60 կետով: Դիտումների քանակ8

Մարիամ Մկրտչյանը Ալմաթիում միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը

Դեկտեմբեր 10,2025 23:23 Շախմատի Հայաստանի կանանց ազգային հավաքականի անդամ, կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը Ալմաթիում ընթացող «Kazakhstan Chess Cup 2025» մրցաշարի իներորդ տուրում պարտության մատնեց հյուրընկալող երկրի ներկայացուցիչ կանանց միջազգային վարպետ Այոլում Կայդանովային եւ մրցաշարի ավարտից երկու տուր առաջ 6,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ Տղամարդկանց պայքարում գրոսմայստեր Արամ Հակոբյանը միավորը բաժանեց ղազախ գրոսմայստեր Կազիբեկ … Read more