Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի 6-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկում հանդիպել են Միլանի «Ինտերն» ու անգլիական «Լիվերպուլը»: Իտալիայի փոխչեմպիոնը 0-1 հաշվով պարտվել է Անգլիայի չեմպիոնին, որը միակ գոլը խփել է 88-րդ րոպեին: 11-մետրանոցից դարպասի գրավմամբ աչքի է ընկել հունգարացի Դոմինիկ Սոբոսլայը:
Տանտերերի կազմում մեկնարկից խաղադաշտ է դուրս եկել Հենրիխ Մխիթարյանը, որը 57-րդ րոպեին դեղին քարտ է ստացել, իսկ փոխարինվել 83-րդ րոպեին:
Կատալոնական «Բարսելոնան» ընդունել է Ֆրանկֆուրտի «Այնտրախտին» և կամային հաղթանակ տարել 2-1 հաշվով:
Հաղթել են նաև Մադրիդի «Աթլետիկոն», Լոնդոնի «Տոտենհեմը», «Մոնակոն», Բերգամոյի «Ատալանտան» և ֆրանսիական «Մարսելը»: Այս թիմերը առավելության են հասել համապատասխանաբար ՊՍՎ-ի (Նիդերլանդներ), «Սլավիա Պրահայի» (Չեխիա), «Գալաթասարայի» (Թուրքիա), «Չելսի» (Անգլիա), «Յունիոնի» (Բելգիա) նկատմամբ։
«Լիվերպուլը» 12 միավորով 8-րդն է, «Ինտերը»` նույնքան միավորով 5-րդը, «Աթլետիկոն»` նույնքան միավորով 7-րդը, «Տոտենհեմը»` 11 միավորով 9-րդը, «Ատալանտան» 13 միավորով բարձրացավ 3-րդ տեղ, «Բարսելոնան» էլ 10 միավորով 14-րդն է: