Մադրիդի «Ռեալի» նախկին պաշտպան Ալվարո Արբելոան դիտարկվում է որպես Խաբի Ալոնսոյի փոխարինող, որը շուտով կարող է հեռացվել գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին հաղորդում է The Athletic-ը։
Աղբյուրների տեղեկություններով՝ Արբելոան այդ պաշտոնի համար գլխավոր թեկնածուներից մեկն է։ Նա ներկայումս մարզում է «Ռեալի» երիտասարդական թիմը։
Ավելի վաղ իսպանական ԶԼՄ-ները հայտնում էին, որ մադրիդյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում Ալոնսոյին կարող էին փոխարինել Զինեդին Զիդանը կամ Յուրգեն Կլոպը։