«Անահիտ» պարային դրամա-ներկայացում․ Հայաստանում նախադեպը չունեցող բացառիկ նախագիծ
ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ նոյեմբերի 24-ին՝ ժամը՝ 19:30-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Անահիտ» պարային դրամա-ներկայացումը. բեմադրողներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սոֆի Դևոյան և Հովհաննես Սարգսյան: Հայաստանում նախադեպը չունեցող բացառիկ նախագիծը միավորում է ազգային ժառանգությունն ու ժամանակակից արվեստը՝ ստեղծելով հարթակ մշակույթի արժևորման և տարածման համար։ ԿԳՄՍՆ